• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մագատը կշարունակի մարզել «Ֆուլհեմը»

Ֆելիքս ՄագատՖելիքս Մագատը կշարունակի մնալ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչը, չնայած որ ակումբը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից:

Մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ լոնդոնցիները կորցրեցին Պրեմիեր Լիգայում մնալու վերջին հույսերը: «Ֆուլհեմը» հաջորդ մրցաշրջանը կսկսի Չեմպիոնշիփում: 60-ամյա Մագատը, ով փետրվարին գլխավորեց «Ֆուլհեմը», չկարողացավ կատարել իր առաջադրանքը:

«Ֆուլհեմի» պաշտոնական ներկայացուցիչը Sky Sports-ին հայտնել է, որ Մագատը կշարունակի իր աշխատանքը: Ներկայիս պայմանագրի ավարտին դեռ մեկ ամբողջ տարի կա:

-Ֆելիքսը ակումբը կմարզի նաև հաջորդ մրցաշրջանում: Նա ցանկանում է մեզ վերադարձնել Պրեմիեր Լիգա,- ասել է լոնդոնյան ակումբի ներկայացուցիչը: