• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մագատը Հանգելանդին խորհուրդ է տվել ծունկը բուժել պանրով

Ֆելիք Մագատ«Ֆուլհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիք Մագատը խոստովանել է, որ նա Բրեդե Հանգելանդին իսկապես խորհուրդ է տվել վնասված ծնկին պանրի կտոր դնել:

Նորվեգացի պաշտպանը, ով «Ֆուլհեմը» լքեց նախորդ մրցաշրջանի ավարտին, քննադատել էր Մագատին՝ հայտնելով, որ վերջինս իրեն խորհուրդ է տվել ծունկը բուժել ալկոհոլով և պանրով:

Գերմանացի մարզիչը, ով լոնդոնյան ակումբից հեռացվեց նախորդ շաբաթ, խոստովանել է, որ այդ խորհուրդն իսկապես ինքն է տվել, սակայն ոչ այն տեսքով, ինչպես որ ներկայացնում է մամուլը և անձամբ Հանգելանդը:

-Ես պարզապես առաջարկեցի, որ կարելի է փորձել տատիների հին մեթոդը և վնասված հատվածի վրա պանիր դնել: Հանգելանդն անհեթեթություն է ասում: Ես երբեք բժիշկներին չեմ ասել, թե նրանք ինչ անեն: Ցավոք, թերթերը խեղաթյուրել են այս պատմությունը,- Մագատի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր