• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Կարրիկը բաց կթողնի Անգլիայի հավաքականի խաղը

Մայքլ Կարրիկ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարրիկն աչքի վարակման պատճառով չի մասնակցի Անգլիայի հավաքականի խաղին:

Շոտլանդիայի դեմ խաղը, որը կայանալու է այսօր` «Ուեմբլիում», կարող էր փորձառու կիսապաշտպանի 30-րդ հանդիպումը դառնալ հավաքականում: Սակայն աչքի հետ կաված անսպասելի խնդիրները ստիպել են Մայքլին անմիջապես Մանչեսթեր վերադառնալ:

Նշենք, որ 32-ամյա Կարրիկը «Յունայթեդի» երկրորդ ֆուտբոլիստն է, ով հարգելի պատճառով հրաժարվել է մասնակցել Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների ընկերական խաղին: Ավելի վաղ պարզ դարձավ, որ կոճի վնասվածքի պատճառով հավաքականին չի կարող օգնել վինգեր Էշլի Յանգը:

Ավելացնենք, որ «Յունայթեդը» նոր մրցաշրջանը կսկսի շաբաթ երեկոյան` հյուրընկալվելով «Սուոնսի Սիթիին»: Միանգամայն հավանական է, որ Կարրիկը և Յանգը կվերականգնվեն մինչ այդ խաղը:

Հետաքրքիր փաստեր