• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Կարրիկը չի պատրաստվում կարիերան ավարտել աշխարհի առաջիկա առաջնությունից հետո

Մայքլ Կարրիկ«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մայքլ Կարրիկը հայտնել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան 2014թ-ի աշխարհի առաջնությունից հետո:

Կարրիկը, ով հուլիսին դարձավ 32 տարեկան, «Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է համարվում:

-Կարիերան ավարտելու մասին մտածելու որևէ պատճառ չկա: Երբեք չես իմանա, թե ինչ կլինի, բայց ես չեմ ասի, որ պատրաստվում եմ հեռանալ:

Փոլ Սքոուլզը և Ռայան Գիգգսը գերազանց օրինակներ են: Ես չեմ ասում, որ կարող եմ անել այն, ինչ նրանց է հաջողվել անել, սակայն կարելի է ոգեշնչվել նրանց օրինակով:

Մի քանի տարի առաջ շատերը չէին հավատում, որ Ռիո Ֆերդինանդին կհաջողվի երկար խաղալ: Սակայն նա շարունակում է խաղալ, ինպես և առաջ: Կարծում եմ, որ փորձ հավաքելով, դու կարող ես քեզնից մաքսիմալ արդյունք ստանալ,- Կարրիկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր