• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Օուենն ամռանը կավարտի կարիերան

Մայքլ Օուեն«Ստոկի» 33-ամյա ֆուտբոլիստ Մայքլ Օուենը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է ֆուտբոլային կարիերան:

Իր կարիերայի ընթացքում Օուենը հանդես է եկել «Լիվերպուլում», Մադրիդի «Ռեալում», «Նյուքասլում», «Մանչեսթեր Յունայթեդում»: Անցած ամառվանից Մայքլը համարվում է «Ստոկի» խաղացող: Անգլիայի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 89 հանդիպման և խփել 40 գնդակ:

Ակումբային մակարդակում Մայքլը խփել է 220 գոլ, հաղթել Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթը և երեք անգամ էլ Լիգայի գավաթը: 1998 թվականին Օուենը մասնակցել է Աշխարհի առաջնությանը, երբ ընդամենը 18 տարեկան էր: Այստեղ նա ամբողջ մոլորակով բարձրաձայնեց իր մասին՝ արգենտինացիների դարպասը խփելով իր հիանալի սոլո գոլը:

Վերջին ժամանակներս Օուենն առողջական խնդիրներ ունի և որոշել է ավարտել կարիերան:

-Լինելով «Լիվերպուլի» սան և դեբյուտային խաղս անցկացնելով 17 տարեկան հասակում, այնուհետև խաղալով «Ռեալի», «Նյուքասլի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ստոկի» կազմում, 89 հանդիպում անցկացնելով հավաքականի կազմում՝ այժմ զգում եմ, որ ճիշտ ժամանակն է կարիերաս ավարտելու համար,- հայտնել է հարձակվողը: BBC