• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Օուեն. «Բախտս շատ է բերել, որ այսպիսի կարիերա եմ ունեցել»

Մայքլ Օուեն«Ստոկի» հարձակվող Մայքլ Օուենը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է ֆուտբոլային կարիերան:

-Հայտնում եմ, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտում եմ ֆուտբոլային կարիերաս և դա անում եմ հպարտությամբ:

Բախտս շատ է բերել, որ նման կարիերա եմ ունեցել, որի մասին ես միայն կարող էի երազել երիտասարդ տարիքում:

Իհարկե, ինձ մոտ ոչինչ չէր ստացվի, եթե չլիներ այն հսկայական աջակցությունը, որը ցուցաբերում էին իմ նկատմամբ ակումբների ղեկավարները, մարզիչները, թիմերի գործընկերները, աշխատակազմերը և իմ անձնական հովանավորները:

Կցանկանայի բոլորին միասին և յուրաքանչյուրին անհատապես շնորհակալություն հայտնել իրենց օգնության համար:

Սակայն ամենաշատն ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս: Գեղեցկուհի կնոջս, ով մշտապես աջակցում էր ինձ իմ վերելքների և վայրէջքների ժամանակ:

Շնորհակալ եմ մայրիկիս, որ միշտ իր վրա էր վերցնում իմ հիասթափությունների մեծ մասը: Այդ գիծն էլ հանդիսացել է իմ հաջողության հիմքը,- ասվում է ֆուտբոլիստի պաշտոնական հայտարարության մեջ:

Հետաքրքիր փաստեր