• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայք Էշլին պատրաստ է վաճառել «Նյուքասլը»

Մայք Էշլի«Նյուքասլ Յունայթեդի» սեփականատեր Մայք Էշլին պատրաստ է վաճառել իր ակումբը և սպասում է առաջարկությունների:

Էշլիին է պատկանում նաև «Գլազգո Ռեյնջերս» ակումբի 10% բաժնետոմսերը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Մայքը պատրաստ է հրաժարվել «Նյուքասլից», որպեսզի դառնա շոտլանդական ակումբի միակ սեփականատերը:

Էշլին «Նյուքասլը» ղեկավարում է յոթ տարի և այդ ընթացքում երկու անգամ փորձել է վաճառել ակումբը՝ 2008թ-ին գլխավոր մարզիչ Քևին Կիգանին հեռացնելուց և 2009թ-ին Չեմպիոնշիփ տեղափոխվելուց հետո:

Ֆինանսական առումով «Նյուքասլը» գտնվում է լավ վիճակում և գրավիչ է պոտենցիալ գնորդների համար: Սպասվում է, որ Էշլին «Նյուքասլի» համար կպահանջի 230 մլն ֆունտ: Դա մոտ 100 մլն ֆունտով ավել է, քան նա 2007թ-ին վճարեց սէր Ջոն Հոլլին և Ֆրեդի Շեպերդին:

Հետաքրքիր փաստեր