• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանուել Պելեգրինի. «Ագուերոն Սուարեսից լավ ֆուտբոլիստ է»

Aguero«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ իր թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն ավելի լավ ֆուտբոլիստ է, քան «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ռմբարկուների ցուցակը գլխավորում է հենց Սուարեսը՝ այն դեպում, երբ որակազրկման պատճառով մասնակցել է ընդամենը 9 խաղի:

Ագուերոն 2 գնդակ պակաս է խփել, սակայն Պելեգրինին 25-ամյա արգենտինացուն ավելի արժեքավոր հարձակվող է համարում:

-Սուարեսը լավ հարձակվող է, սակայն ես կարծում եմ, որ Սերխիոն ավելի շատ օգուտ է տալիս: Նա ընդամենը 25 տարեկան է և կարող է զարգացնել իր որակները:

Նա մշտապես եղել է թոփ մակարդակի ֆուտբոլիստ և գոլեր է խփել: Սակայն նա գոլ խփելուց բացի օգնում է նաև իր խաղընկերներին,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր