• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանուել Պելեգրինի. «Լիվերպուլը» չդիմացավ ճնշմանը»

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում «Լիվերպուլը» չդիմացավ ճնշմանը:

Ապրիլին «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո (3:2) «Լիվերպուլը» համարվում էր չեմպիոնական պայքարում գլխավոր ֆավորիտը: Այդ պահին «կարմիրները» 7 միավորի առավելություն ունեին «Սիթիի» նկատմամբ: Սակայն Բրենդան Ռոջերսի թիմը մրցաշրջանի ավարտին տեղի տվեց, ինչի շնորհիվ էլ «Սիթին» դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն:

-Ինձ դա չզարմացրեց: Երբ դու չես հավատում աղյուսակին, ճնշումն ավելանում է յուրաքնչյուր խաղից հետո: Ես իմ փորձով գիտեմ, որ մրցաշրջանի ավարտին ճնշումը շատ ավելի մեծ է լինում: Բոլորն էլ ասում են, որ սա շատ բարդ առաջնություն է, և այստեղ յուրքանչյուր թիմ կարող է հաղթել յուրաքանչյուր թիմի, ուստի պետք չէ վստահ լինել քո չեմպիոնության վրա:

Մենք պետք է մտածեինք ոչ թե «Լիվերպուլի» մասին, այլ այն մասին, թե մենք ինչ պետք է անեինք: Իսկ մենք պետք է հաղթեինք վերջին հինգ խաղերում և մենք արեցինք դա,- ասել է Պելեգրինին:

Հետաքրքիր փաստեր