• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանուել Պելեգրինի. «Մենք զգում էինք Ֆերնանդինյոյի և Ագուերոյի կարիքը»

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ «Չելսիի» դեմ երեկվա խաղում (0:1) իրենք զգում էին Ֆերնանդինյոյի և Սերխիո Ագուերոյի կարիքը:

Վնասվածքների պատճառով Պելեգրինիի տրամադրության տակ չէին հիմնական կազմի երկու առանցքային ֆուտբոլիստները: Օրինակ Ֆերնանդինյոյի փոխարեն հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղում էր Մարտին Դեմիկելիսը, ով նոմինալ պաշտպան է:

-Մենք մի քանի գոլային պահ ունեցանք, սակայն չկարողացանք դա օգտագործել: Առանց Ագուերոյի և Ֆերնանդինյոյի շատ ծանր էր խաղալ:

Նկատելի էր, որ նրանցից բացի զգացվում էր նաև Նասրիի և Խավի Գարսիայի բացակայությունը: Մենք ստիպված էինք դիրքային որոշ փոփոխություններ կատարել:

Դա որոշիչ խաղ էր «Չելսիի» համար: Հաղթանակի դեպքում մենք 6 միավորով առաջ կանցնեինք նրանցից: Այժմ մենք երկու միավորով հետ ենք «Արսենալից»: Այստեղ ոչ ոք չի մտածում ռեկորդների մասին, մենք ուղղակի մտածում ենք հաղթանակի մասին,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: