• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդ - Ռեալ ՄադրիդՉեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին»:

Թիմերի երկրորդ դիմակայությունը ընթացավ բավական լարված պայքարում: Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ինքանգոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը՝ առաջ մղելով դաշտի տերերին: Գոլից ընդամենը 8 րոպե հետո «մանկունյանցիները» մնացին 10 ֆուտբոլիստով: Արբելոայի նկատմամբ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Լուիշ Նանին:

«Ռեալը» կարողացավ թվային առավելությունը վերածել գոլերի: 66-րդ րոպեին Լուկա Մոդրիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե հետո Կրիշտինաու Ռոնալդուն առաջ մղեց հյուրերին: Հանդիպման մնացած հատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և «Ռեալը», երկու խաղերի արդյունքում հաղթելով 3:2 հաշվով, դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

Գոլեր. Ռամոս՝ 48ր (ինքն.), Մոդրիչ՝ 66ր, Ռոնալդու՝ 69ր

Հեռացում. Նանի՝ 57ր,

Թեմատիկ նորություններ