• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Շվայնշտայգերի հարցում

Բաստիան Շվայնշտայգեր«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը գնելու հարցում:

Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ, «կարմիր սատանաները» 30-ամյա ֆուտբոլիստի համար կվճարեն 15 մլն ֆունտ, իսկ Բաստիանի հետ 3 տարվա պայմանագիր կստորագրեն:

Manchester Evening News-ը հաստատում է Գերմանիայի իր գործընկերների տարածած ինֆորմացիան 3-ամյա պայմանագրի հարցում, սակայն պնդում է, որ Շվայնշտայգերը «Յունայթեդին» կմիանա ընդամենը 5,75 մլն ֆունտով:

Գերմանացի ֆուտբոլիստը լավ ծանոթ է «սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, ում հետ երկու տարի աշխատել է մյունխենյան թիմում: «Օլդ Թրաֆորդում» Բաստիանը պետք է թեթևացնի 33-ամյա Մայքլ Կարրիկի գործը, ումից շատ բան էր կախված նախորդ մրցաշրջանում:

Շվայնշտայգերի տրանսֆերի իրականացումը վերջ կդնի «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինի հանդեպ ունեցած «Յունայթեդի» հետաքրքրությանը: Լուրերի համաձայն, Բաստիանի տրանսֆերի հարցում առաջ քայլ լինելու պատճառով «Յունայթեդը» նոր առաջարկություն չի ներկայացնում ֆրանսիացու համար:

Բացի այդ, «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հերքել է այն լուրերը, որ իր ակումբը կարող է Շվայնշտայգերին փոխանակել «Յունայթեդի» վինգեր Անխել Դի Մարիայի հետ:
-Այս անգամ ես կտրականապես հերքում եմ դա: Մենք երբեք չենք քննարկել դա, և երբեք դա չի հնչել ո՛չ Մյունխենում, ո՛չ Մանչեսթերում:
Ամեն օր տարբեր լուրեր են շրջանառվում: Ես չեմ հետաքրքրվում և չեմ ցանկանում ամեն օր հերքել դրանք: Ես դրանք կարդում եմ երեկոյան քնելուց առաջ և ժպիտով քնում եմ:

Պետք չէ հավատալ բոլոր լուրերին, հատկապես եթե նրանք գալիս են Անգլիայից,- ասել է Ռումենիգեն: Sky Sports

Հետաքրքիր փաստեր