• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային առաջարկ է պատրաստում Խուան Մատայի համար

Խուան Մատա«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Խուան Մատայի համար գրավիչ առաջարկ անել «Չելսիին»: Այս մասին միաձայն գրում են անգլիական թերթերը:

The Telegraph պարբերականն անգամ հայտնում է առաջարկի մոտավոր չափը՝ 37 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկություն հայտնեց թիմում խահել Խուանին, սակայն խոստովանեց, որ եթե Իսպանիա հավաքականի ֆուտբոլիստը ցանկանա հեռանալ, ապա դռները բաց են:

Միայն նման խոշոր գումարը կարող է «Չելսիին» մտածել բանակցություններ սկսել Մատայի համար, քանի որ Մոուրինյոն չի ցանկանում ուժեղացնել իր մրցակցին:

Սակայն կիրակի օրը «Յունայթեդին» 3:1 հաշվով հաղթելուց հետո «Չելսին» մանչեսթերցիներից առաջ անցավ 12 միավորով և ակնհայտ է, որ ընթացիկ մրցաշրջանում այս երկու ակումբների միջև ուղիղ մրցակցություն լինել չի կարող: «Չելսին» պայքարում է չեմպիոնության համար, իսկ «Յունայթեդը»՝ լավագույն քառյակում տեղ գտնելու:

Հաջողության դեպքում «կարմիր սատանաները» տրանսֆերային նոր ռեկորդ կսահմանեն՝ անցնելով Դիմիտար Բերբատովի ռեկորդը, ում համար 2008թ-ին «Տոտտեհեմին» վճարեցին 30.7 մլն ֆունտ:

Daily Mirror-ի հաղորդմամբ, «Յունայթեդը» պաշտոնական առաջարկ կանի առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Հետաքրքիր փաստեր