• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային գումարով գնեց Պոլ Պոգբային

Pogba«Մանչեսթեր Յունայթեդը» համաշխարհային տրանսֆերային նոր ռեկորդ սահմանեց՝ 89 մլն ֆունտով գնելով «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։

Ընդամենը 4 տարի առաջ չստանալով «Յունայթեդի» առաջին թիմում խաղալու հնարավորություն և չտպավորելով Սէր Ալեքս Ֆերգյուսոնին՝ Պոլն ազատ գործակալի կարգավիճակով լքեց «Օլդ Թրաֆորդը»։ «Յուվենտուսում» Պոգբան մեծ առաջընթաց ունեցավ և այժմ Մանչեսթեր է վերադարձել որպես աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ։

Երկուշաբթի օրը «կարմիր սատանաների» բազայում բուժզննում անցնելուց հետո Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր ստորագրեց, որն ունի այն 12 ամսով երկարաձգելու հնարավորություն։

Թուրինում Պոգբան անցկացրել է չորս մրցաշրջան, որտեղ մասնակցել է 124 հանդիպման՝ դառնալով 28 գոլի հեղինակ։ «Յուվենտուսի» հետ նա չորս անգամ դարձել է Սերիա Ա-ի չեմպիոն և երկու անգամ՝ Իտալիայի գավաթակիր։

-Ես ուրախ եմ «Յունայթեդ» վերադառնալու համար։ Այս ակումբը միշտ իր տեղն է ունեցել իմ սրտում, և ես անհամբերությամբ սպասում եմ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելուն,- ասել է Պոգբան։

Հետաքրքիր փաստեր