• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին պահին կարողացավ գնել Մարուան Ֆելայնիին

Մարուան Ֆելայնի«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնել է «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի ձեռքբերման մասին:

Բելգիացու տրանսֆերը «մանկունյանցիների» համար արժեցել է 27.5 մլն ֆունտ: Լուրերի համաձայն, երկուշաբթի օրը Մարուանն «Էվերթոնից» պահանջել էր արագացնել բանակցությունների գործընթացը: Դևիդ Մոյեսն ողջ ամռան ընթացքում փնտրում էր թիմի միջին գիծն ուժեղացնելու տարբերակներ և վերջապես հաջողվեց գնել Ֆելայնիին:

-Ես արդեն երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Դևիդ Մոյեսին և հարգում աշխատելու իր ոճը: Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց կրկին աշխատել նրա հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Էվերթոնի» բոլոր երկրպագուներին՝ այնտեղ անցկացրած հիանալի պահերի համար:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ լինելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է, և ես հուոսվ եմ, որ կկարողանամ օգնել ակումբին նոր տիտղոսներ նվաճել,- ասել է Ֆելայնին: