• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» (անոնս)

MU-ArsՊրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալը» և գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Զինագործներն» այս մրցաշրջանում ուղղակի մեծ անակնկալ են մատուցում ֆուտբոլասերներին: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ֆավորիտ չհամարվող «Արսենալն» այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արսեն Վենգերի թիմի գործերը հաջող են նաև Չեմպիոնների Լիգայում: Լոնդոնցիներն այս խաղին մոտեցել են Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից հետո՝ 0:1:

Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա գործող չեմպիոնը անհաջող խաղերից հետո կարծես թե ձեռք է բերում իր խաղային ձեռագիրը, որն այս մրցաշրջանում թելադրում է Դևիդ Մոյեսը: «Կարմիր սատանաները» չեն պարտվել վերջին 7 խաղերում:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 216 անգամ և առավելությունը մանչեսթերցիների կողմ է, ովքեր հաղթել են 91 անգամ: 78 խաղում ուժեղ են գտնվել «զինագործները» և 47 խաղում թիմերին չի հաջողվել որոշել հաղթողին:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:10-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր