• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 1/8 եզրափակչում է (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների Լիգա«Բրագա»-ի դեմ տարած կամային հաղթանակը (1:3) «Յունայթեդ»-ին ժամանակից շուտ առաջին տեղով ապահովեց փլեյ-օֆի ուղեգիր: Մրցաշրջանում առաջին անգամ «կարմիր սատանաների» կազմում հանդես եկավ Կրիս Սմոլինգը: Նախորդ խաղից հետո Սեր Ալեքսը կատարել էր վեց փոփոխություն: Ռաֆայել դա Սիլվան և Ռոբին Վան Պերսին խաղը սկսեցին պահեստայինների նստարանին:

Առաջին խաղակեսը անցավ տանտերերի առավելությամբ: «Յունայթեդ»-ը 45 րոպեների ընթացքում կարողացավ ընդհամենը մեկ պահ ստեղծել՝ Ջոնի Էվանսի գլխով հարվածը, որը լուրջ խնդիր չստեղծեց դարպասապահ Բետույի համար:

Ընդմիջումից անմիջապես հետո «Բրագա»-ն կարողացավ վաստակել 11 մետրանոց: Կուշտոդիոյի նկատմամբ խաղի կանոնները խախտեց Էվանսը: Իսկ 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Ալանը՝ 1:0 :

57-րդ րոպեյին մարզադաշտը հոսանքազրկեց և խաղը կանգնեցվեց: 10 րոպե հետո վերսկսված խաղում առաջին համարով արդեն հանդես եկան «մանկունյանցիներ»-ը:

80-րդ րոպեյին Վան Պերսին նկատելով, որ Բետուն դուրս է եկել դարպասից, 30 մետրից  հարվածելով գրավեց դատարկ դարպասը՝ 1:1 : 85-րդ րոպեն բեկումնային եղավ. մրցավարը, այս անգամ «Բրագա»-ի դարպասին նշանակեց 11-մետրանոց, որը անվրեպ իրացրեց Ուեյն Ռունին՝ 1:2 :

Հուսահատված «Բարագա»-ն ավելացրած ժամանակում բաց թողեց 3-րդ գնդակը: Դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս եկած Խավիեր Էրնանդեսը հաշիվը դարձրեց 1:3 :

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր»-ը իր համար ապահովեց փլեյ-օֆի ուղեգիր առաջին տեղով:

«Բրագա» (Պորտուգալիա) 1-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Գոլերը. Ալեն՝ 49ր., Վան Պերսի՝ 80ր., Ռունի՝ 85ր., Չիչարիտո՝ 90+2ր.:

Հետաքրքիր փաստեր