• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» (անոնս)

Mu-LiverՊրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն Անգլիայի երկու ամենատիտղոսակիր ակումբները: «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Լիվերպուլին»:

Անգլիական այս երկու գրանդների հակամարտությունը մեկ դարից ավել պատմություն ունի: Այն ավելի սրվեց վերջերս, երբ «կարմիր սատանաներին» հաջողվեց տիտղոսների քանակով շրջանցել մերսիսայդցիներին: Ի տարբերություն նախորդ տարիներին, «Մանչեսթեր Յունայթեդը» զիջել է դիրքերը, իսկ «Լիվերպուլը» եվրոպական էլիտա վերադառնալու քայլեր է կատարում: Այս պահին Դևիդ Մոյեսի սաները 48 միավորով 7-րդ հորիզոնականում են և իրենց այսօրվա մրցակցին զիջում են մի ամբողջ 11 միավոր: «Լիվերպուլը» 59 միավորով 3-րդ տեղում է և գործնականում ապահովել է իր տեղը լավագույն քառյակում:

Այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 189 անգամ և առավելությունը «Յունայթեդի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 75-ում: 51 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 63 անգամ ուժեղ են գտնվել լիվերպուլցիները: Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանում Դանիել Սթարիջի գոլի շնորհիվ հաղթանակ է տարել «Լիվերպուլը»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր