• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» (անոնս)

MU-LiverՊրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր տեղի «Յունայթեդը» կհյուրընկալի սկզբունքային մրցակից «Լիվերպուին»։

Անկախ մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերից, այս ակումբների միջև դիմակայությունը միշտ ընթանում է անզիջում և գրավիչ պայքարով։ Այսօրվա մրցակիցները նույն արդյունքներն ունեն Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ անցկացրած 4 խաղից 2 հաղթանակ, 1 ոչ ոքի և 1 պարտություն։ Թիմերն աչքի չեն ընկել արդյունավետությամբ։ Եթե չհաշվենք «Տոտտենհեմի» դեմ խաղում Ուոլկերի ինքնագոլը, ապա և՛«Յունայթեդը», և՛ «Լիվերպուլը» 4 տուրում խփել են 2 գոլ։ Համեմատության համար նշենք, որ առաջատար «Մանչեսթեր Սիթին» արդեն 10 անգամ գրավել է մրցակցի դարպասը և սեփական դարպասը պահել է անառիկ։

Նախորդ տուրում «կարմիր սատանաները» հյուրընկալվելիս պարտվեցին «Սուոնսիին»։ Սակայն, եթե այս արդյունքը կարելի է համարել օրինաչափ, ապա միանգամայն անակնկալ էր «Էնֆիլդում» «Լիվերպուլի» պարտությունը «Վեստ Հեմ Յունայթեդից»՝ 0։3։ Այսօրվա խաղում «կարմիրների» չեն կարողանա օգնել կիսապաշտպաններ Ֆիլիպե Կոուտինյոն, Ադամ Լալանան և Ջորդան Հենդերսոնը։ Լավ լուր կա «Յունայթեդի» երկրպագուների համար։ Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր է ստորագրել «մանկունյանցիների» հետ և մտադիր է վերադառնալ հիմնական կազմ։

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 193 անգամ և առավելությունը մանչեսթերցիների կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացրած խաղերից 78-ում։ 51 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 64 հանդիպում ավարտվել է երկրի ամենատիտղոսակիր ակումբի հաղթանակով։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20։30-ին։

Մեր կանխատեսումը՝ 2-1

Հետաքրքիր փաստեր