• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հակամարտության պատմությունը

Մանչեսթեր Յունայթեդ - ԼիվերպուլՖուտբոլային որոշ հակամարտություններ երբեմն դուրս են գալիս սպորտի շրջանակներից։ Այդպիսին է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» դերբին:

19-րդ դարի վերջում Մանչեսթեր և Լիվերպուլ քաղաքները ֆինանսական պայքար էին մղում երկրի հյուսիս-արևմտյան տարածքներում: 1894 թվականին Մանչեսթերում նավերի համար ջրանցք կառուցվեց: Իսկ դա նշանակում էր, որ ներմուծվող ապրանքները միանգամից մտնում էին Մանչեսթեր` շրջանցելով Լիվերպուլը: Արդյունքում շատ լիվերպուլցիներ կորցրեցին իրենց աշխատանքը: Ու այստեղից էլ սկսվեց այս երկու քաղաքների բնակիչների հակակրանքը միմյանց նկատմամբ, որը տարածվեց նաև ֆուտբոլի վրա: Հենց սրանով էլ յուրահատուկ է այս դերբին:

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր այս հակամարտության պատմությունից։

***
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև առաջին հանդիպումը կայացել է «Էնֆիլդում» և ավարտվել «մերսիսայդցիների» ջախջախիչ հաղթանակով` 7:0: Հաջորդ հանդիպմանը մանկունիացիները ռևանշ են վերցրել՝ հաղթելով 5:2 հաշվով:

***
Երբ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Օլդ Թրֆորդը» քանդվեց, «Մանչեսթեր Յունայթեդը» «Լիվերպուլի» հետ երկու հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտում:

***

Այս թիմերի 120 տարվա մրցակցության ընթացքում ընդհամենը 7 ֆուտբոլիստներ են ուղիղ տրանսֆերով տեղափոխվել հակառակորդի ճամբար: Առաջինը եղել է Տոմ Չորլթոնը` 1912 թվականին, իսկ վերջինը Ֆիլ Չիսնելլը` 1964 թվականին:

***

Այս թիմերի միջև խաղերը հաճախ սկսվում են ճաշից առաջ, որպեսզի երկրպագուները գինովցած չլինեն:

***

Անգլիայի գավաթի խաղարկությունում այս թիմերն առաջին անգամ միմյանց հետ մրցել են 1977 թվականին: Այդ խաղում «Լիվերպուլը» պարտվեց 2:1 հաշվով և կորցրեց «ոսկե հեթ-տրիկ» ձևակերպելու հնարավորությունը:

***

Այս դերբիում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը Ռայան Գիգզն է: Իր կարիերայում անցկացրած 963 հանդիպումներից 48-ում նա խաղացել է «Լիվերպուլի» դեմ: Դա ամենաշատ արդյունքն է:

Ասույթներ դերբիի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոն. «Իմ գլխավոր խնդիրն է գցել նրանց իրենց ճանապարհից: Հենց այդպես էլ կարող եք գրել»:

Սթիվեն Ջերարդն այս դերբիի նշանակության մասին. «Հնարավոր է, որ «Էլ-Կլասիկոն» ավելի լավն է, բայց անձամբ ինձ համար մրցաշրջանի գլխավոր խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղն է, քանի որ Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլն»՝ ամենահաջողակ ակումբները:

Ուեյն Ռունի. «Ես դեռ մանուկ հասակից երկրպագում եմ «Էվերթոնին», իմ ամբողջ ընտանիքը երկրպագում է «Էվերթոնին», հենց այդ պատճառով էլ ես ատում եմ «Լիվերպուլին» ու այսօր էլ ոչինչ չի փոխվել»:

Ֆերգյուսոնը «Էնֆիլդում» կայացած խաղում, որն ավարտվեց 3:3 հաշվով, Կոլին Գիբսոնի հեռացման վերաբերյալ ասել է հետևյալը. «Թիմերը գալիս են այստեղ խեղդվելով սեփական մտորումներից` հասկանալով, որ իրենց հաղթել է ոչ թե մրցակիցն, այլ մրցավարը»:

Այս մտքին հետևյալ կերպ է պատասխանել Քենի Դալգլիշը, ով այդ պահին գրկել էր իր աղջկան. «Դուք երեխայից ավելի շատ խելացի մտքեր կարող եք լսել»:

Գարի Նևիլ. «Ես ատում եմ «Լիվերպուլը», ատում եմ սկաուզերներին (այդպես անվանում են լիվերպուլցիներին), ատում եմ այն ամենը, ինչ կապված է նրանց հետ»:

Սթիվեն Ջերարդ. «Ընկերս ուներ Բրայան Ռոբսոնի մարզաշապիկը: Մի օր մենք ֆուտբոլ էինք խաղում և ես հարցրեցի նրան՝ արդյո՞ք կարող եմ հագնել այդ մարզաշապիկը: Երբ հայրս տեսավ ինձ այդ մարզաշապիկով, անչափ զայրացավ: Նա չէր ուզում, որ ես իմ այդ քայլով խայտառակեի Ջերարդ ազգանունը»:

«Լիվերպուլի» նախկին ավագ Ֆիլ Թոմպսոն. «Ես կսկսեի հավաքել ոստիկաններին հաջորդ դերբիի համար հենց այն պահից սկսած, երբ ավարտվել էր նախորդը: Այս մրցակցությունը մեծ նշանակություն ունի ինչպես իմ, այնպես էլ մյուս ֆուտբոլիստների համար: Ոչ մի այլ խաղում դուք չեք տեսնի այն անհագուրդ կիրքը, որը տիրում է այս դերբիում»:

Ֆերգյուսոնն այն դրվագի մասին, երբ Լուիս Սուարեսը չսեղմեց Պատրիս Էվրայի ձեռքը. «Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ դրան: Իսկական խայտառակություն «Լիվերպուլի» համար: Նրանք պետք է ազատվեն Սուարեսից»:

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգզ. «Ես կարծում եմ, որ միշտ բավարար հարգանք եմ ցուցաբերել «Լիվերպուլի» նկատմամբ, իրենց պատմությանն ու խաղացողներին: Բայց նաև հասկացել եմ, որ «Լիվերպուլն» այն ակումբն է, որին ամենաշատն եմ ցանկանում հաղթել»:

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Լեսթերից» կրած պարտությունից հետո «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին թվիթերի իր էջում հետևյալ գրառումն էր կատարել` «Laughing Out Loud», որը թարգմանաբար նշանակում է. «Ես բարձրաձայն ծիծաղում եմ»:

Ռիո Ֆերդինանդը 2006 թվականին տեղի ունեցած դերբիի վերջին րոպեներին իր խփած գոլի մասին. «Սա մեծագույն հակամարտություն է: «Լիվերպուլը» մեր գլխավոր մրցակիցն է: Նրանք մեծ հաջողությունների հասան 80-ականներին, բայց հետո «Յունայթեդը» շրջանցեց նրանց: Հենց այդ պատճառով էլ, երբ ես խփեցի հաղթական գոլը «Stretford End»-ի («Օլդ Թրաֆորդի» արևմտյան տրիբունան, որտեղ ավանդաբար հավաքվում են մանկունյանցիների ամենամոլի երկրպագուները) դիմաց, ուղղակի երջանկությունից գլուխս կորցրեցի: Կյանքում ապրած այդպիսի պահերից պետք է հիշողություններ պահել, չէ որ դրանք քեզ դարձնում եմ հոգեպես ավելի հարուստ»:

«Լիվերպուլի» ղեկավար Թոմ Ուիլյամսը մի անգամ հարցրել է Բիլ Շենկլիին.«Ինչպիսի՞ զգացողություն է երկրի գլխավոր ակումբը մարզելը»: Այս հարցին լեգենդար շոտլանդացին պատասխանել է հետևյալ կերպ. «Ի՞նչ, մի՞թե Մեթ Բեսբին թողել է իր աշխատանքը»:

Հատկանշական է այն, որ Բիլ Շենկլին երկար տարիներ եղել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը, իսկ Մեթ Բեսբին` «Մանչեսթեր Յունայթեդինը»:

Հեղինակ՝ Միրո Ալեքսանյան