• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

MU-CityՊրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր մանչեսթերյան դերբիում «Յունայթեդը» կյուրընկալի «Սիթիին»։

Սա կարելի է համարել ոչ միայն տուրի, այլ նաև առաջնության առաջին շրջանի ամենակարևոր խաղը։ Հաղթանակը թիմերից յուրաքանչյուրին դուրս կբերի առաջին հորիզոնական։ 2012/13 մրցաշրջանից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ չեմպիոնական պայքարի իրական ֆավորիտ է։ «Կարմիր սատանաներն» իրենց կարգը ցույց են տալիս ոչ միայն խաղով, այլ նաև արդյունքներով։ Անգլիայի առաջնությունում Լուի վան Գալի սաները հաղթել են իրենց վերջին հինգ խաղերից չորսում, ինչը հիմքեր է տալիս մտածելու նրանց մարզավիճակի բարձր մակարդակի մասին։ Հոլանդացու գլխավորությամբ «Յունայթեդը» հաղթել է Պրեմիեր Լիգայում իր 23 տնային խաղերից 17-ում՝ բաց թողնելով ընդամենը 16 գոլ։

Ինչ վերաբերվում է «Սիթիին», ապա Մանուել Պելեգրինիի սաները «Տոտտենհեմից» ջախջախիչ պարտություն (4-1) կրելուց հետո նույնը անում են իրենց մրցակիցների հետ («Սիթի» 6-1 «Նյուքասլ», «Սիթի» 5-1 «Բորնմուտ»)։ Պետք է հիշել, որ հաջող են ընթանում «քաղաքայինների» գործերը նաև Չեմպիոնների Լիգայում։

«Յունայթեդի» բոլոր առանցքային ֆուտբոլիստները պատրաստ են այսօր օգնել իրենց թիմին։ Վան Գալը լուրջ կորուստներ չունի։ Խաղը բաց կթողնեն միայն Լյուկ Շոուն և Էշլի Յանգը։ Նշանակալի կորուստ ունի «Սիթին»։ Նրանց շարքերում չէ վերջին տարիներին «Սիթիի» լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն։ Կբացակայի նաև Դավիդ Սիլվան, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի ազգային հավաքականում։

Այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 169 անգամ և առավելությունը «կարմիր սատանաների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 70-ում։ 50 անգամ գրանցվել է խաղաղ ելք և միայն 49 հանդիպում է ավարտվել «Սիթիի» հաղթանակով։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 18։05-ին։

Մեր կանխատեսումը՝ 2-2

Հետաքրքիր փաստեր