• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ» (անոնս)

Մանչեսթեր Յունայթեդ - Ռեալ ՄադրիդԱյսօր երեկոյան «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիրը կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»:

Թիմիերի առաջին հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Այդ խաղում հաշիվը բացեց «մանկունյանցիների» երիտասարդ հարձակվող Դենիել Ուելբեքը, իսկ «արքայական ակումբից» գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:

Թվում է, թե արտագնա խաղում խփած գոլը առավելություն է տալիս «Յունայթեդին», սակայն երկու թիմերի մարզիչներն էլ հայտնել են, որ թիմերի հնարավորությունները հավասար են:

Չնայած որ «Օլդ Թրաֆորդում» գոլազուրկ խաղը «Յունայթեդին» դուրս կբերի հաջորդ փուլ, սակայն Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ իրենք հարձակվողական ֆուտբոլ են խաղալու:

Այսօրվա հանդիպումը հատուկ կլինի երկու ֆուտբոլիստների համար: «Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսի համար այս խաղը 1000-րդը կլինի իր կարիերայում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ կվերադառնա «Օլդ Թրաֆորդ»:

Ինչ վերաբերվում է թիմերի ելույթներին ներքին առաջնություններում, ապա «Ռեալը» երրորդն է Իսպանիայում և առաջատար «Բարսելոնային» զիջում է 13 միավոր:

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը և գործնականում անհասանելի է դարձել 2-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» համար: Ֆերգյուսոնի թիմը հաղթել է վերջին հինգ խաղում՝ ընդհանուր 11:1 հաշվով: Միակ գնդակը բաց են թողել «Սաութհեմպտոնի» հետ տնային խաղում:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1