• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-3 «Լիվերպուլ» (տեսանյութ)

LiverpoolՊրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:

Հյուրերն ակտիվ սկսեցին խաղը և առաջին րոպեներին մի քանի ռեալ գոլային պահեր ունեցան: Սակայն հանդիպման հաշիվը բացվեց 34-րդ րոպեին, երբ Ռաֆայել Դա Սիլվայի խախտումից հետո Մարկ Կլատենբուրգը 11 մետրանոց նշանակեց «Յունայթեդի» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Սիթվեն Ջերարդը: Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ Ջերարդը երկրորդ գնդակն ուղարկեց Դե Խեայի դարպասը և կրկին 11 մետրանոցից: Այս անգամ էլ տուգանային հրապարակում կանոնները խախտել էր Ֆիլ Ջոնսը: Խաղի 84-րդ րոպեին էլ հաշիվը ջախջախիչ դարձրեց Լուիս Սուարեսը:

«Լիվերպուլը» հաղթեց 0-3 հաշվով և վաստակած 62 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Գոլեր. Ջերարդ՝ 34ր (11մ), 46ր (11մ), Սուարես՝ 84ր:

Հեռացում. Վիդիչ՝ 77ր:

Հետաքրքիր փաստեր