• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդ - Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիին»:

Խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում: Առաջինը հաջողության հասան Մանչինիի սաները: 51-րդ րոպեին «քաղաքայիններին» առաջ մղեց Ջեյմս Միլները: Ընդամենը 8 րոպե հետո Ֆիլ Ջոնսի գլխով հարվածից հետո գնդակը սեփական դարպասը ուղարկեց Վենսան Կոմպանին՝ 1:1:

78-րդ րոպեին «Յունայթեդը» կրկին հայտնվեց հետապնդողի դիրքում: Գեղեցիկ անցումով գնդակը Դե Խեայի դարպասը ուղարկեց Սերխիո Ագուերոն: Խաղի մնացած հատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և «Սիթին» հաղթեց 1:2 հաշվով:

Այս հաղթանակից հետո «քաղաքայինները» «Յունայթեդի» հետ միավորների տարբերությունը հասցրեցին 12-ի:

Գոլեր. Միլներ՝ 51ր, Կոմպանի՝ 59 (ինքն.), Ագուերո՝ 78

Հետաքրքիր փաստեր