• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդ - ԼիվերպուլՊրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»: Ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ դիտարժան և անզիջում պայքար:

Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին ընթացիկ առաջնության ռմբարկու Ռոբին Վան Պերսին բացեց խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Նեմանյա Վիդիչը կրկնապատկեց հաշիվը: Ընդամենը 3 րոպե հետո «Լիվերպուլը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Դանիել Սթարիջը՝ 2:1: Խաղի մնացած հատվածում, չնայած վտանգավոր պահերին, թիմերը չկարողացան փոփոխություն մտցնել հաշվի մեջ: «Յունայթեդը» հաղթեց 2:1 հաշվով և վաստակած 55 միավորով կշարունակի մնալ 1-ին հորիզոնականում:

Գոլեր. Վան Պերսի՝ 19ր, Վիդիչ՝ 54ր, Սթարիջ՝ 57ր

Հետաքրքիր փաստեր