• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-1 «Սանդերլենդ» (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդ - ՍանդերլենդՊրեմիեր Լիգայի 17-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց 15-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»: Սէր Ալեքսի սաները վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 3:1 հաշվով: Խաղի 16-րդ րոպեին հաշիվը բացեց «Յունայթեդի» ռմբարկու Ռոբին Վան Պերսին՝ 1:0: Իսկ 3 րոպե հետո Թոմ Քլևերլին կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ 2:0:

Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին Ռոբին Վան Պերսիի հիանալի փոխանցումից հետո «մանկունյանցիների» երրորդ գոլը խփեց Ուեյն Ռունին՝ 3:0: Հյուրերը 72-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Ֆրեյզեր Քեմպբելը՝ 3:1:

Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակած 42 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Գոլեր. Վան Պերսի՝ 16ր, Քլևերլի՝ 19ր, Ռունի՝ 59, Քեմպբել՝ 72ր

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր