• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 4-1 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

MuՊրեմիեր Լիգայի 32-րդ տուրի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Աստոն Վիլլային»:

Դևիդ Մոյեսի սաները 4:1 հաշվով կամային հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Էշլի Ուեսթվուդը, ում գոլն ընդամենը 7 րոպե առավելություն ապահովեց «վիլլացիների» համար: Արդեն առաջին խաղակեսում «Յունայթեդն» առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին, ով 20-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 45-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:

Երկրորդ խաղակեսում էլ մեկական անգամ աչքի ընկան Խուան Մատան և Խավիեր Էրնանդեսը: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»՝ վաստակած 54 միավորով կշարունակի զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:

Գոլեր. Ուեսթվուդ՝ 13ր, Ռունի՝ 20ր, 45ր (11մ), Մատա՝ 57ր, Էրնանդես՝ 90ր:

Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը:

Հետաքրքիր փաստեր