• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 4-3 «Նյուքասլ» (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդ - ՆյուքասլՊրեմիեր Լիգայի 19-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Նյուքասլ Յունայթեդին»:

Խաղը անակնկալ սկիզբ ունեցավ: Հանդիպման 4-րդ րոպեին «Նյուքասլի» պաշտպան Ջեյմս Պերչը առաջ մղեց «կաչաղակներին»՝ 0:1: Ինչն էլ օգնեց «Նյուքասլին» վստահ խաղ անցկացնել: 25-րդ րոպեին Ջոննի Էվանսը հավեսարեցրեց հաշիվը՝ 1:1, իսկ 4 րոպե հետո նույն Էվանսը ինքնագոլի հեղինակ դարձավ՝ 1:2:

Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին Պատրիս Էվրան հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Սակայն «Նյուքասլը» շարունակում էր գրոհել: Հյուրերի հերթական գրոհը 68-րդ րոպեին Պապիս Սիսեն եզրափակեց գոլով՝ 2:3: Սակայն 3 րոպե հետո հոլանդացի ռմբարկու Ռոբին Վան Պերսին վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 3:3: Իսկ խաղավարտին Խավիեր Էրնանդեսը խփեց «մանկունյանցիների» չորրորդ և հաղթական գնդակը՝ 4:3:

Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» շարունակում է մնալ առաջին հորիզոնականում:

Գոլեր. Պերչ՝ 4ր, Էվանս՝ 25ր, Էվանս՝ 29 (ինքն.), Էվրա՝ 58, Սիսե՝ 68ր, Վան Պերսի՝ 71ր, Էրնանդես՝ 90ր

Թեմատիկ նորություններ