• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» գնեց Ջոն Սթոնսին

Ջոն Սթոնս«Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոնսի երկար սպասված տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի», վերջապես կայացավ։ Գործարքը «քաղաքայինների» համար արժեցավ 47.5 մլն ֆունտ։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Էթիհադի» ակումբը բանակցություններ էր վարում «Էվերթոնի» իր գործընկերների հետ, ովքեր հրաժարվում էին իջեցնել 22-ամյա ֆուտբոլիստի համար պահանջվող 50 մլն ֆունտ գումարը։

Վերջապես, այսօր կողմերը համաձայնության եկան Ջոնի տրանսֆերային գումարի հարցում, ում գնելն անձամբ Խոսեպ Գվարդիոլայի նախաձեռնությունն էր։ Իր նոր ակումբի հետ Սթոնսը 6 տարվա պայմանագիր է ստորագրել։

-Ես շատ ոգևորված եմ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիր ստորագրելու համար։ Այժմ ես անհամբերությամբ սպասում եմ իմ կարիերայի նոր փուլի սկսելուն։ Հասկանում եմ, որ ինձ համար դժվար է լինելու ամրապնդվել թիմի հիմնական կազմում, սակայն ես տրամադրված եմ նոր մակարդակ բարձրանալուն և ակումբին օգնելու հասնել նոր հաջողությունների,֊ ասել է Սթոնսը։

Հետաքրքիր փաստեր