• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» հնարավոր է նոր պայմանագիր առաջարկի Կարլոս Տևեսին

Կարլոս Տևես«Մանչեսթեր Սիթին» մտածում է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Կարլոս Տևեսին:

Հաջորդ մրցաշրջանի ավարտին կլրանա Տևեսի գործող պայմանագիրը և «Սիթին» հնարավոր է նրան կորցնի: Այդ ժամանակ նա կդառնա 30 տարեկան և ազատ կլինի: Ակումբը ցանկանում է խուսափել դեպքերի նման զարգացումից և պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին:

Ինչպես տեղեկացնում է The Guardian պարբերականը, «քաղաքայիններին» դժվար կլինի պահել թիմի նախկին ավագին: Կարլոսն արդեն հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել հայրենիքում:

-Չգիտեմ, թե Կարլոսն ինչ է մտածում այդ մասին: Մենք ունենք 18 ամիս, և դեռ ժամանակ կա նրա հետ այս մասին զրուցելու համար:

Հիշում եմ` մի անգամ նա ասաց. «Պայմանագրիս լրանալուց հետո կվերադառնամ Արգենտինա»: Չգիտեմ, թե ինչ է նա մտածում այժմ: Բայց մենք ժամանակ ունենք դեռ,- հայտնել է գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:

Հետաքրքիր փաստեր