• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Լիգայի գավաթը (տեսանյութ)

865Անգլիական լիգաների գավաթի եզրափակչում միմյանց էին հանդիպել «Սանդերլենդը» և նախորդ տարվա եզրափակչի մասնակից «Մանչեսթեր Սիթին»:

Առաջին խաղակեսն ավարտվեց «սև կատուների» առավելությամբ և թվում էր, թե կկրկնվի նախորդ տարվա սցենարը, երբ «Սիթին» եզրափակչում պարտվեց «Ուիգան Ատլետիկին»: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Ֆաբիո Բորինին:

Սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ շատ արագ փոխվեց: 55 և 56-րդ րոպեներին «Սիթին» գրավեց Վիտո Մանոննեի դարպասը և վճռեց խաղի ելքը: Գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն և Սամիր Նասրին: Խաղի վերջին րոպեին էլ «քաղաքայինների» երրորդ գնդակը խփեց Խեսուս Նավասը:

Ավելացնենք, որ սա Մանուել Պելեգրինիի առաջին տիտղոսն էր «Մանչեսթեր Սիթիի» ղեկին:

Գոլեր. Բորինի՝ 10ր, Տուրե՝ 55ր, Նասրի՝ 56ր, Նավաս՝ 90ր:

Հետաքրքիր փաստեր