• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է կենտրոնական պաշտպան ձեռք բերել

Մատիյա Նաստասիչ«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մատիյա Նաստասիչի վնասվածքն ակումբին ստիպում է վերադառնալ տրանսֆերային շուկա և փնտրել նոր կենտրոնական պաշտպան:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեծ հույսեր էր կապում 20-ամյա սերբի հետ և պատրաստվում էր նրան խաղացնել պաշտպանության կենտրոնում՝ Վենսան Կոմպանիի հետ միասին:

Սակայն Barclays Asia Trophy-ի եզրափակիչ խաղում «Սանդերլենդի» դեմ Նաստասիչը կոճի հատվածում վնասվածք ստացավ: Երկուշաբթի «քաղաքայինների» բժիշկները պետք է իրենց ախտորոշումը ներկայացնեն, սակայն հիմա էլ պարզ է, որ Մատիյան ամենաքիչը երեք շաբաթ բաց կթողնի:

Աղբյուրի համաձայն, այժմ Պելեգրինին պատրաստ է տրանսֆերային շուկա վերադառնալ: «Քաղաքայինների» գլխավոր նպատակն այս ուղղությամբ շարունակում է մնալ «Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն:

Հետաքրքիր փաստեր