• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» և «Շալկեն» հունվարին կպայքարեն Կասիլյասի համար

Իկեր ԿասիլյասԻնչպես հաղորդում է talkSPORT-ը, «Մանչեսթեր Սիթին» և «Շալկե-04»-ը հունվարին կպայքարեն «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին ձեռք բերելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Լոպեսը վստահաբար պահպանում է իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում: «Արքայական ակումբի» նոր մարզիչ Կարլո Անչելոտին այժմ միայն Չեմպիոնների Լիգայում է վստահում Կասիլյասին:

Սակայն ակնհայտ է, որ այս իրավիճակը չի գոհացնում անձամբ Իկերին, ով ցանկանում է պատրաստ լինել աշխարհի առաջնությանը: Խոսվում է, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահը մտածում է հունվարին «Ռեալից» հեռանալու մասին:

Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված են «Շալկե-04»-ը և «Մանչեսթեր Սիթին»: Եթե գերմանական ակումբը մտադիր է վարձակալության առաջարկ անել, ապա «Սիթին» կարող է իրեն թույլ տալ գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

Նշենք, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ժամանակին աշխատել է Կասիլյասի հետ:

Հետաքրքիր փաստեր