• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» 265 մլն ֆունտ է ստացել չինացի ներդրողից

Մանչեսթեր Սիթի«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրն իր ակումբի բաժնետոմսերի 13%-ը վաճառել է չինացի ներդրողի՝ այդ գործարքից ստանալով 400 մլն դոլար (265 մլն ֆունտ)։

Այս պարագայում, չինական China Media Capital Holdings և CITIC Capital կոնսորցիումը դառնում է City Football Group (CFG) խմբի բաժնետեր, որին են պատկանում «Մանչեսթեր Սիթին», «Նյու Յորք Սիթին» և «Մելբուռն Սիթին», ինչպես նաև բաժնեմաս «Յոկոհամա Մարինոսից»։

Հիշեցնենք, որ այս գործարքին նախորդեց հոկտեմբերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի այցը Մանչեսթեր։

-Ֆուտբոլն այն սպորտաձևն է, որն ամենաշատ սիրվածն է, որով ամենաշատն են զբաղվում և ամենաշատն են դիտում աշխարհում և Չինաստանում։ Այս խաղի հանդեպ հետաքրքրութունը յուրօրինակ և զարմանալի է։

Մենք երկար ենք աշխատել ճիշտ գործընկեր գտնելու և ճիշտ կառույցներ ստեղծելու համար,- ասել է CFG-ի նախագահ Հալդուն Ալ Մուբարակը։