• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» (անոնս)

City-LiverՊրեմիեր Լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունանա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Սիթին» կհյուրընկալի «Լիվերպուլին»:

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի ավարտին չեմպիոնական տիտղոսի համար պայքարում էին հենց այս ակումբները: Ի տարբերություն «Սիթիի», որն ամռանը լուրջ կորուստներ չունեցավ, «Լիվերպուլը» վաճառեց Լուիս Սուարեսին, ով նախորդ մրցաշրջանում դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն: Սակայն Բրենդան Ռոջերսին հաջողվել է նոր թիմ ստեղծել, որը կրկին կպայքարի բարձր հորիզոնականների համար:

Երկու թիմերն էլ նոր մրցաշրջանը մեկնարկեցին հաղթանակով: «Լիվերպուլը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Սաութհեմպտոնի» նկատմամբ, իսկ «քաղաքայինները» հաղթեցին «Նյուքասլ Յունայթեդին»:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 170 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 82-ում: 45 անգամ գրանցվել է ոչ ոքի և միայն 43 խաղում են ուժեղ գտնվել «քաղաքայինները»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր