• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» (անոնս)

City ChelseaՊրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոնը կհուրընկալի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարին:

«Չելսին» Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 100% արդյունավետություն ունի: «Ազնվականները» հաղթել են իրենց բոլոր չորս խաղերում՝ խփելով ամենից շատ գոլերը (15 գոլ):

Ինչ վերաբերվում է Մանուել Պելեգրինիի թիմին, ապա «քաղաքայիններն» արդեն հասցրել են 4 միավոր կորցնել: 3-րդ տուրում «Սիթին» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց «Ստոկ Սիթիից» (0:1), իսկ նախորդ տուրում միավոր կիսեց «Արսենալի» հետ (2:2):

Օրացույցային այս տարում թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են: Եվ եթե Պրեմիեր Լիգայի շրջանակներում ավելի ուժեղ էր «Չելսին» (0:1), ապա գավաթային խաղում հաղթեց մանչեսթերյան ակումբը (2:0):

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 148 անգամ և առավելությունը լոնդոնյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 61-ում, 37 անգամ թիմերը բաժանվել են խաղաղությամբ, իսկ 50 անգամ ավելի ուժեղ է գտնվել «Սիթին»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր