• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» (անոնս)

City-ChelseaՊրեմիեր Լիգայի 2֊րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Սիթին» կհյուրընկալի գործող չեմպիոն «Չելսիին»։

Ֆուտբոլային շատ մասնագետների կարծիքով առաջնության չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն հենց այս ակումբները։ Եթե առաջին տուրում «Չելսին» սեփական հարկի տակ միավորներ կիսեց «Սուոնսիի» հետ և խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստներով, ապա «քաղաքայինները» մրցակցի հարկի տակ վստահ հաղթանակ տարան «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ։ Մանուել Պելեգրինիի թիմին նոր թափ է հաղորդել լավ մարզավիճակում գտնվող Յայա Տուրեն, ով առաջին տուրում դուբլի հեղինակ դարձավ։

Ինչ վերաբերվում է «Չելսիին», ապա «ազնվականներն» այս կարևոր դիմակայությունում չեն կարողանա ապավինել իրենց հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուային, ով որակազրկված է։ Ժոզե Մոուրինյոն թիմի դարպասը կվստահի բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչին, ով նոր թիմում իրեն այնքան էլ վստահ չի զգում։

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 150 անգամ և առավելությունը մայրաքաղաքը ներկայացնող ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 61֊ում։ 39 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 50 խաղ ավարտվել է «Սիթիի» հաղթանակով։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19։00-ին։

Մեր կանխատեսումը՝ 2։2