• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» 2-3 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Մանչեսթեր Սիթի - Մանչեսթեր ՅունայթեդՊրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում: Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղը ընթացավ բավական լարված տեմպով: Առաջին խաղակեսի սկիզբը աչքի ընկավ «Սիթիի» որոշակի խաղային առավելությամբ, սակայն այդ ամենին վերջ դրեց Ուեյն Ռունին: 16-րդ րոպեին Էշլի Յանգի փոխանցումից հետո Ռունին գնդակը ուղարկեց Հարտի պաշտպանած դարպասը: Գոլից հետո «Յունայթեդը» աստիճանաբար մեծացրեց առավելությունը: 5 րոպե հետո Մանչինին ստիպված էր փոխարինել «քաղաքայինների» ավագ Վենսան Կոմպանիին: 29-րդ րոպեին Ռունին արդեն դուբլ ձրակերպեց:

Երկրորդ խաղակեսի սկզբում վնասվածքի պատճառով դաշտը լքեց Ջոնի Էվանսը: 59-րդ րոպեին «Յունայթեդը» խփեց 3-րդ գոլը, սակայն Էշլի Յանգը, ըստ Ատկինսոնի, խաղից դուրս էր: 1 րոպե անց գործեց ֆուտբոլում չգրված օրենքը. «չես խփում դու՝ խփում են քեզ»: 60-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Յայա Տուրեն՝ 1:2: Գոլից ոգևորված «քաղաքայինները» սկսեցին ավելի վտանգավոր գրոհեր կամզակերպել: Ինչն էլ իր արդյունքը տվեց 86-րդ րոպեին: Հաշիվը հավասարեցրեց ավագի թևկապը կրող Պաբլո Սաբալետան՝ 2:2: Սակայն խաղավարտին փայլուն հարվածով Հարտի դարպասը գրավեց «Յունայթեդի» խմբարկու Ռոբին Վան Պերսին՝ 2:3:

Անչափ դրամատիկ խաղում «Յունայթեդը» տարավ շատ կարևոր հաղթանակ և շարունակեց մնալ առաջին հորիզոնականում:

Գոլեր. Ռունի՝ 16ր, 29ր, Յ. Տուրե՝ 60ր, Սաբալետա՝ 86ր, Վան Պերսի՝  90+2ր

Հետաքրքիր փաստեր