• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» 6-3 «Արսենալ» (տեսանյութ)

CityՊրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Սիթին» հյուրընկալել էր ընացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալին»:

Երկրպագուները բավական դրամատիկ խաղի ականատես եղան: Սեփական հարկի տակ անպարտելի «քաղաքայինները» հաղթեցին նաև «զիանգործներին»:

«Սիթիից» մեկական անգամ աչքի ընկան Սերխիո Ագուերոն, Ալվարո Նեգրեդոն, Յայա Տուրեն և Դավիդ Սիլվան, իսկ Ֆերնանդինյոն դուբլ ձևակերպեց, ով էլ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Լոնդոնցիներից էլ դուբլի հեղինակ դարձավ վնասվածքից վերադարձած Թեո Ուոլկոտը, խաղավարտից մեկ րոպե առաջ էլ հաշիվը կրճատեց Պեր Մերտեզակերը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» բարձրացավ 2-րդ հորիզոնական և «Արսենալի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի:

Գոլեր. Ագուերո՝ 14ր, Ուոլկոտ՝ 31ր, 63ր, Նեգրեդո՝ 39ր, Ֆերնանդինյո՝ 50ր, 88ր, Սիլվա՝ 66ր, Մերտեզակեր՝ 90ր, Տուերե՝ 90ր (11մ):