• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչինին չգիտի՝ արդյոք Կոլո Տուրեն նոր պայմանագիր կստանա, թե ոչ

Ռոբերտո Մանչինի և Կոլո Տուրե«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին դեռ չգիտի՝ արդյոք 32-ամյա պաշտպան Կոլո Տուրեին նոր պայմանագիր կառաջարկվի, թե ոչ:

Վերջին ժամանակներս փորձառու պաշտպանը կանոնավոր տեղ է գտնում «քաղաքայինների» հիմնական կազմում: Հնարավոր պատճառը Վենսան Կոմպանիի վնասվածքն է և գլխավոր մարզչի՝ Ջոլեոն Լոսկոտի նկատմամբ կորցրած վստահությունը:

Այնուամենայնիվ, Տուրեի պայմանագիրն ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ Մանչինին չի հաստատում, որ ակումբը նոր պայմանագիր կառաջարկի ֆուտբոլիստին:

-Ես նույնպես ամռանն արձակուրդ կգնամ,- կատակել է Մանչինին այն հարցին՝ արդյոք Տուրեն ամռանը կհեռանա:

-Այս պահին մենք չգիտենք: Կարևորն այն է, որ Տուրեն շարունակի խաղալ այնպես, ինչպես խաղաց «Աստոն Վիլլայի» և «Չելսիի» դեմ: Կոլոն իսկական պրոֆեսիոնալ է և արժանի է պարգևատրման իր խաղի համար: Նա շատ լավն է, այնպես որ տեսնենք: Ես գոհ եմ նրա խաղից, որովհետև նա լավ երիտասարդ է,- հայտնել է Մանչինին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր