• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մատան հավատում է, որ «Յունայթեդը» կարող է տեղ գտնել լավագույն քառյակում

Խուան Մատա«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հավատում է, որ իր թիմը կարող է մրցաշրջանն ավարտել Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում:

Առաջնության ավատից 12 տուր առաջ «կարմիր սատանաները» 11 միավորով հետ են չորրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլից»: Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոններին իրական չեմպիոնական արդյունք է անհրաժեշտ, որպեսզի վերջին 19 տարվա մեջ չմնան առանց Չեմպիոնների Լիգայի:

-Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայի գոտին է: Դա շատ դժվար կլինի, քանի որ «Լիվերպուլը» շատ լավ է հանդես գալիս: Քառյակի համար պայքարում են նաև «Էվերթոնը», «Տոտտենհեմը» և «Արսենալը»: Մենք նույնպես պայքարում ենք և հուսով եմ, որ կհասնենք մեր նպատակին,- Մատայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: