• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մատան վստահ է, որ «Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում կպայքարի տիտղոսների համար

Խուան Մատա«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում իրենք կպայքարեն Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մատային «Չելսիից» գնելուց հետո էլ «Յունայթեդը» չլուծեց իր խնդիրները: «Կարմիր սատանաները» դուրս են մնացել երկրի գավաթային առաջնություններից, Չեմպիոնների Լիգայում ճանապարհը գործնականում զիջել են «Օլիմպիակոսին»` առաջին խաղում պարտվելով 2:0 հաշվով, իսկ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 10 տուր առաջ զբաղեցնում են ընդամենը 7-րդ հորիզոնականը:

Սակայն Մատան վստահ է, որ «Յունայթեդը» շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբներից մեկը և դա կապացուցի հաջորդ մրցաշրջանում:

-Կարծում եմ՝ «Յունայթեդը» միշտ կպայքարի ցանկացած հավանական տիտղոսի համար: Այս մրցաշրջանում մենք չենք կարողանա հաղթել Պրեմիեր Լիգան, սակայն հաջորդ և հետագա տարիների ընթացքում այս ակումբը պայքարելու է բոլոր տիտղոսների համար,- ասել է Մատան: The Sun

Հետաքրքիր փաստեր