• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մատեո Դարմիանը տեղափոխվեց «Յունայթեդ»

Մատեո Դարմիան«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է իտալական «Տորինոյի» աջ պաշտպան Մատեո Դարմիանին գնելու մասին: Գործարքը գնահատվում է մոտ 13 մլն ֆունտ:

Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով ունի հայկական արմատներ, դարձավ այս շաբաթ «կարմիր սատանաների» երկրորդ ձեռքբերումը «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերից հետո:

25-ամյա Դարմիանը Մանչեսթեր է ժամանել ուրբաթ օրը, որից հետո բուժզննում է անցել և չորս տարվա պայմանագիր ստորագրել: Մատեոն կլինի նոր մրցաշրջանում «Յունայթեդի» հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Դարմիանը «Տորինոյում» էր 2011 թվականից: Նախորդ մրցաշրջանում Մատեոն մասնակցեց Ա Սերիայի 32 հանդիպման, նաև ամրագրեց տեղը Իտալիայի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցեց Հայաստանի հավաքականի դեմ երկու խաղերին:

Ավելացնենք, որ տրանսֆերային արժեքի 5%-ը, որը կազմում է մոտ 287 հզր ֆունտ, ստացել է «Միլանը», որի համակարգում Դարմիանը գտնվել է 2001-2010 թվականներին: