• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարադոնան Նապոլիին խորհուրդ է տվել գնել Քեյնին

Հարի Քեյն«Նապոլիի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան իտալական ակումբին խորհուրդ է տվել պայմանագիր ստորագրել «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ։

Սպասվում է, որ այս ամառ նեապոլիտանական ակումբը կբաժանվի իր լավագույն ռմբարկու Գոնսալո Իգուաինից, ով Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 30 գոլ։ Արգենտինացին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի Պրեմիեր Լիգայում։ Ամենից հավանական է համարվում «Չելսի» տեղափոխությունը։

Իմանալով այդ մասին՝ Մարադոնան «Նապոլիին» խորհուրդ է տվել Իգուաինին փոխարինել Հարի Քեյնով։ Մարադոնայի կարծիքով, անգլիացին կդառնա Գոնսալոին իդեալական փոխարինող։

-Ես լավ եմ ճանաչում Աուրելիո դե Լաուրենտիսին («Նապոլիի» նախագահը) և կարծում եմ, որ այս ամառ նա կվաճառի Իգուաինին։ Գոնսալոն հնարավոր ամեն ինչ արեց «Նապոլիի» համար։ Իգուաինի վաճառքից ստացված գումարով նրանք կարող են լավ թիմ ստեղծել։ Այո, Գոնսալոին փոխարինելն այնքան էլ հեշտ չի լինի, սակայն ես կըտրեի Հարի Քեյնին։

Ես գիտեմ, թե ինչքան է նրան գնահատում «Տոտտենհեմը», սակայն եթե ես հնարավորություն ունենայի, ապա պայմանագիր կստորագրեի Քեյնի հետ,֊ ասել է Մարադոնան։ Goal