• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարուան Ֆելայնի. «Եթե «Չելսին» ցանկանում է գնել ինձ, ապա թող առաջարկ անի»

Մարուան Ֆելայնի«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հայտարարել է, որ բաց է շարունակելու կարիերան «Չելսիում»:

Բելգիացին, որ գնահատվում է 30 մլն ֆունտ, հաջորդ ամռանը կդառնա թոփ ակումբների տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: Մարուանին հայտնի է «ազվականների» հետաքրքրվածությունն իր անձի նկատմամբ: Սակայն նա ցանկանում է ստանալ կոնկրետ առաջարկ:

-Եթե «Չելսին» ցանկանում է գնել ինձ, ապա նրանք պետք է մի քայլ անեն և առաջարկ անեն: Ես լսել եմ ինչ-որ բան «Չելսիի» հետաքրքրության մասին, սակայն անկեղծ խոստովանում եմ՝ նրանց հետ չեմ խոսել:

Ես շարունակում եմ հանդես գալ «Էվերթոնի» կազմում մրցաշրջանից մրցաշրջան: Թոփ ակումբները հետաքրքրվում են ինձանով, սակայն հենց հիմա ես երջանիկ եմ «Էվերթոնում»:

Հնարավոր է՝ Չեմպիոնների Լիգայում խաղալ «Էվերթոնի» համար, և ոչ թե «Չելսիի», ավելի հաճելի կլիներ, քանի որ հենց նրանք («Էվերթոնը») բացեցին Անգլիան ինձ համար,- հայտնել է Ֆելայնին: The Sun

Հետաքրքիր փաստեր