• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարուան Ֆելայնի. «Ռոնալդուն մեծ սխալ է գործել` «Յունայթեդ» չվերադառնալով»

Մարուան Ֆելայնի«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Մարուան Ֆելայնին կարծում է, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սխալ է գործել` որոշելով մնալ Մադրիդում:

Այս շաբաթվա սկզբին 28-ամյա Ռոնալդուն նոր պայմանագիր ստորագրեց «արքայական ակումբի» հետ, որը գրեթե ամբողջությամբ բացառում է նրա վերադարձն «Օլդ Թրաֆորդ»: Եվ Ֆելայնիի կարծիքով, պորտուգալացին սխալ որոշում է կայացրել:

-Եթե Ռոնալդուն դրանով հասկացրել է, որ չի վերադառնա այստեղ, ապա դա նրա համար շատ վատ է:

Ես ինձ այստեղ հրաշալի եմ զգում, և երբ տեսնում եմ, թե ինչպես են երկրպագուներն իմ մազերի կտրվածքը հիշեցնող կեղծամներ կրում, դա ավելի է բարձրացնում է իմ տրամադրությունը:

Իմ խաղընկերներն ինձ շատ օգտակար խորհուրդներ են տվել և պատասխանել են ինձ հուզող ցանկացած հարցի: Դա ինձ օգնեց այստեղ ինձ զգալ ինչպես տանը,- Ֆելայնիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: