• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտեն Ստեկելենբուրգը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն

Մարտեն ՍտեկելենբուրգՄոտակա օրերին «Ֆուլհեմը» հույս ունի, որ կհայտարարի «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգին ձեռք բերելու մասին:

«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը դեռևս հունվարին էր փորձել ձեռք բերել իր հայրենակցին, սակայն տրանսֆերը խափանվեց վերջին պահին, երբ Մարտենն արդեն պատրաստվել էր մեկնել Լոնդոն:

Հիմա նոր դարպասապահն ավելի անհրաժեշտ է «Ֆուլհեմին», քան հունվարին, քանի որ ակումբի առաջին համար Մարկ Շվարցերի պայմանագիրը լրանում է ամսվա վերջին, իսկ նոր պայմանագիր կնքել ավստրալացին չի ցանկացել, քանի որ հիմնական կազմում հանդես գալու որևէ երաշխիք չի ստացել:

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, «Ֆուլհեմը» մտադիր է Ստեկելենբուրգի հետ կապված բոլոր ձևակերպումներն ավարտել հաջորդ շաբաթ: