• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինեսը կարծում է, որ «Էվերթոնին» կհաջողվի թիմում պահել Լուկակուին

Ռոբերտո Մարտինես Ռոմելու Լուկակու«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ իր թիմը Ռոմելու Լուկակուին «Գուդիսոն Պարկում» պահելու լավ շանս ունի:

Ինչպես գիտենք, ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Էվերթոնում» հանդես է գալիս վարձավճարով: Բելգիացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», որն այժմ բարձրակարգ հարձակվողի կարիք ունի: «Արսենալի» դեմ նախորդ տուրի խաղում Լուկակուն գոլի հեղինակ դարձավ և բավական էմոցիոնալ կերպով նշեց գոլը:

-Նա մեծ տաղանդ ունեցող ֆուտբոլիստ է: Ի՞նչ կարող ենք մենք նրան առաջարկել. Ուղղակի իր ֆուտբոլը ցուցադրելու հնարավորություն: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է խաղալու հնարավորություն ունենալը,- ասել է Մարտինեսը: Daily Mirror