• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինեսը վստահ է, որ կպահի Ֆելայնիին և Բեյնսին

Մաուրան Ֆելայնի և Լեյթոն Բեյնս«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը շարունակում է վստահություն պահպանել, որ իրեն կհաջողվի պահել թիմի երկու առաջատարներին` Մաուրան Ֆելայնիին և Լեյթոն Բեյնսին:

Ինչպես հայտնի է, բազմաթիվ լուրեր շարունակում են և՛ բելգիացուն, և՛ անգլիացուն ուղարկել իրենց նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետևից «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն Մարտինեսն ուշադրություն չի դարձնում դրանց:

-Այս ընթացքում շատ լուրեր են շրջանառվում, և ինձ թվում է, որ դրանք կարելի է ընդունել որպես հաճոյախոսություն: «Էվերթոնը» և մենք ցանկանում ենք, որպեսզի մեր լավագույն խաղացողները մնան այստեղ, իսկ մենք իրականացնենք սահմանված առաջադրանքները:

Կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք դրա համար չենք հանգստանում: Մենք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա և ամեն օր ամեն ինչ անում ենք, որպեսզի հասնենք մեր նպատակներին,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը

Հետաքրքիր փաստեր