• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինես․ «Սթոնսը չի վաճառվում»

Ռոբերտո Մարտինես  Ջոն Սթոնս«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը որոշել է պաշտպան Ջոն Սթոնսին չվաճառել «Չելսիին»։

Ամառվա սկզբին մերսիսայդյան ակումբը մերժեց 21֊ամյա անգլիացուն 20, իսկ հետո 26 մլն ֆունտով վաճառել Անգլիայի գործող չեմպիոնին։ Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք «Չելսին» նոր առաջարկ կանի։

Մարտինեսի խոսքերով, «Էվերթոնը» վերջնականապես որոշել է «Գուդիսոն Պարկում» պահել Ջոնին։

֊Ինչպես արդեն ասել եմ, Ջոնը չի վաճառվում և այստեղ կարելի է վերջակետ դնել։ Մենք պարզ հասկացրել էինք, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել իր ֆուտբոլիստից։ «Էվերթոնն» այն ակումբը չէ, որը վաճառում է իր առաջատարներին։

Կարծում եմ՝ Ջոնը հիանալի խաղ անցկացրեց («Ուոթֆորդի» հետ)։ Մենք նրա հետ պլաններ ունենք ոչ միայն առաջիկա շաբաթների, այլ նաև ողջ մրցաշրջանի համար,֊ Մարտինեսի խոսքերն է մեջբերում The Guardian֊ը։

Հետաքրքիր փաստեր